Ինդոնեզիայի հյուսիսում այսօր ակտիվացել է Լոկոն հրաբուխը՝ 2.5 կմ բարձրության վրա արտանետելով հրաբխային մոխիր:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ինդոնեզիայի Հրաբխագիտության և երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնն այդ կապակցությամբ մարդկանց արգելել է 2.5 կմ շառավղով մոտենալ հրաբխի խառնարարնին, սակայն բնակչության տարհանման մասին առայժմ խոսք չկա:
Հյուսիսային Սուլավեսի մարզի Տոմոխոն փոքր քաղաքի մոտ գտնվող Լոկոն հրաբուխն արթնացել է անցյալ տարվա հունիսին, իսկ հուլիսին դրա ժայթքման պատճառով տարհանվել է 5500 բնակիչ, որոնք շուրջ երկու շաբաթ ապրել են փախստականների ժամանակավոր ճամբարում:







































