Դուբայում տեղի է ունենում «Արաբական զբոսաշրջային տոնավաճառ» անվանմամբ միջազգային միջոցառումը:
Տոնավաճառին մասնակցում է նաև Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Ֆախրի Աբն Էլ-Նուրը: Այս մասին հայտնում է mignews.com կայքը: Էլ-Նուրը մասնակիցներին հաղորդել է վիճակագրական հուսադրող տվյալներ. այս տարվա առաջին եռամսյակում Եգիպտոս այցելած արաբական ծագում ունեցող զբոսաշրջիկների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 63 տոկոսով ու հասել է 483 384 մարդու:
Նախարարը լավատես է ու իր գերատեսչության առջև դրել է հավակնոտ ծրագրեր. «Այս տարի Եգիպտոս այցելած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 2010թ. ռեկորդը՝ 14.5 մլն մարդ»: