Վենեսուելայի Ազգային ասամբլեան (խորհրդարան) հավանության է արժանացրել երկրի նախագահ Ուգո Չավեսի հերթական հայցը՝ շարունակել բուժումը Կուբայում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով խորհրդարանի ներկայացուցչին:
Այդ որոշման համաձայն՝ Չավեսը հնարավորություն կունենա Կուբայում լինել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ճառագայթային թերապիայի հերթական սեանսն անցնելու համար: Վենեսուելայի օրենքների համաձայն՝ 5 օրից ավելի երկրից բացակայելու համար երկրի նախագահը պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ Կուբայի մայրաքաղաքից վերադառնալուց առաջ Չավեսը հայտնել էր, որ ինքը դեռ պետք է շարունակի ճառագայթման սեանսը:











































