Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործի շրջանակներում 5 օր առաջ իրականացված ձերբակալությունների երրորդ ալիքը հանգեցրել է գործող գեներալների թվի նվազմանը:
Այդ ալիքի ժամանակ ձերբակալվել, ապա կալանավորվել էր երկու գործող գեներալ: Դրանով իսկ Թուրքիայի զինված ուժերում գործող գեներալների ու ծովակալների թիվը նվազել էր 300-ից՝ հասնելով 299-ի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի զինված ուժերը ներկայիս դրությամբ ունեն 362 գեներալ և ծովակալ, որոնցից 63-ը կալանավորված են:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի զինված ուժերն ունեն 725,000 զինվորական ու քաղաքացիական ծառայող: