Dolce&Gabbana-ի գարուն-ամառ 2012 հավաքածուն միայն հագուստ, աքսեսուարներ և դիմահարդարման միջոցներ չի պարունակում: Հավաքածուում ընդգրկված են նաև մարզական սարքավորումներ, որոնցից ուշագրավ է նոր հեծանիվը:
Հայտնի ապրանքանիշը թողարկել է ռետրո հեծանիվ: Այս մասին գրում է Fashiontime-ը: Այն ունի էլեգանտ կաշվե նստատեղ, որի վրա Dolce&Gabbana-ի տարբերանշանն է: Այն ղեկի վրա տեղադրված հարմարավետ զամբյուղ և գեղեցիկ հնչերանգով զանգ ունի: Հեծանիվի գուներանգը ընձառյուծի մաշկ է հիշեցնում:
Այն վաճառքի է հանվել Միլանի՝ Dolce&Gabbana-ի կրպակում (բուտիկում): Հայտնի դիզայներները հեծանիվների զանգվածային արտադրություն դեռևս չեն նախատեսում: