Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահակազորին հաջողվել է գաղտնազերծել նախորդ տարեվերջին Իրանում վայր իջեցված ամերիկյան անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ծածկագրերը:
Բորուջերդին հավելել է, որ այդ փաստը կդառնա շրջադարձային կետ Իրանի տեխնոլոգիական հնարավորությունների հարցում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, թե չի հավատում, որ Իրանը կարողացել է դա անել: Ի դեպ, ամերիկյան նորագույն ԱԹՍ-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանն ու Չինաստանը: