Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիևը.
«Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը սպառվել է, միջազգային դիտորդները դրա ռեակտորը որակել են որպես նախկին ԽՍՀՄ-ի և Արևելյան Եվրոպայի 6 ամենաանհուսալի ռեակտորներից մեկը: Բացի այդ, ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում: Այն չունի բավականաչափ ջրի պաշարներ՝ հնարավոր վթարի դեպքում ռեակտորի հովացման համար»:









































