Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը մտադիր է ավարտին հասցնել ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված բոլոր համաձայնագրերից դուրս գալու գործընթացը՝ հետ վերցնելով իր ստորագրությունը 30 փաստաթղթերից: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն.
«Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք: Մեզ պետք չեն հավելյալ պարտավորություններ: ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալուց հետո սկսվել է դրա շրջանակներում ստորագրված համաձայնագրերից դուրս գալու փուլային գործընթացը»:
Հիշեցնենք, որ Վրաստանն ԱՊՀ-ին անդամակցել է 1993 թվականի վերջին՝ դառնալով նրա 12-րդ ու վերջին անդամը: Վրաստանն ԱՊՀ-ն պաշտոնապես լքել է 2009 թվականի օգոստոսին: Չնյած դրան՝ նրա ստորագրությունն առկա էր ԱՊՀ-ի շրջանակներում կնքված 75 պայմանագրերի տակ, որոնցից ներկայիս դրությամբ մնացել է մոտ 30-ը:







































