ԱՐՄԵՆՊՐԵՍ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի 11 ձյուդոյիստներ կմասնակցեն հունվարի 28-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ձյուդոյի աշխարհի գավաթի մրցաշարին: 60 կգ քաշային կարգում այս մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Հովհաննես Դավթյանը, Գոռ Հարությունյանը, Արթուր Սրապյանը և Գրիգոր Իվանյանը, 66 կգ քաշային կարգում՝ Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը, Արթուր Երանոսյանը և Փայլակ Վարդազարյանը, 73 կգ քաշային կարգում՝ Ռոբերտ Վարդանյանը և Անդրանիկ Չապարյանը, 100 կգ քաշային կարգում՝ Հակոբ Առաքելյանը: Վերջինս արդեն մեկնել է Թբիլիսի և սկսել է նախապատրաստվել այնտեղ:
ՀՀ ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է ռումինացի Ադրիան Կրիոտարուն, մարզիչը՝ Արթուր Գևորգյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ մեր ձյուդոիստները ուսումնամարզական հավաք են անցկացրել Աբովյանում:









































