Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Տիգրան Սարգսյանն ընդունել է Վենետիկի քաղաքապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին, ով Հայաստան է այցելում առաջին անգամ «Երևանը գրքի համաշ¬խարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:

«Ուրախ ենք ընդունելու Ձեզ, մանավանդ այն բանից հետո, երբ Վենետիկում երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Կարծում եմ` դա նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք դրանում խիստ շահագրգռված ենք: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ համագործակցության մեծ ներուժ ունենք, և կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ ներուժն իրացվի», – նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Վենետիկի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ քույր քաղաքներ դառնալու առաջնային նպատակներից է տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը (2011 թ. դեկտեմբերին` ՀՀ Նախագահի Իտալիա այցի շրջանակում Երևանի և Վենետիկի քաղաքապետերն ստորագրել են երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր):

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Տիգրան Սարգսյանը որպես հեռանկարային ոլորտներ առանձնացրել է զբոսաշրջությունը և տեքստիլ արդյունաբերությունը:

Զբոսաշրջության զարգացման առումով կարևորվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատումը: Ջորջիո Օրսոնին նշել է, որ իրենք շահագրգռված են նշված բնագավառներում համագործակցության խորացմամբ և պատրաստ են կիսվել իրենց փորձով:

Երկուստեք անհրաժեշտ է համարվել Հայաստանի և Իտալիայի միջև գործարար շփումների ընդլայնումն ու զարգացումը։ Այդ համատեքստում կողմերը ողջունել են այս տարի աշնանը Իտալիայում հայ-իտալական գործարար համաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն կտա քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև երկու երկրների մշակութային դարավոր կապերի սերտացմանը: Այս առումով Վենետիկի քաղաքապետը նշել է, որ դրանում մեծ դեր են խաղացել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանությունը և Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը որպես պատմական գիտակրթական կենտրոններ: Նա ընդգծել է, որ իրենք ջանք կգործադրեն այս կրթօջախների գործունեությունը վերսկսելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում