Thursday, 04 06 2026
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Նամակ-կոչ խորհրդարանական ընտրություններին առաջադրվող կուսակցություններին/դաշինքներին

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը, մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների շարունակական խախտումներով, ոչ մարտական պատճառներով մահացությունների առկայությամբ, կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ մասնագիտական կառույցների ոչ մասնագիտական վարքովև նկատի ունենալով բանակում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ քաղաքականության մշակման գործում խորհրդարանի դերն ու նշանակությունը, կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին իրենց ծրագրերում ընդգրկել ՀՀ զինված ուժերի բարեփոխման համար նախատեսվող քայլեր, հրապարակել բանակի բարեփոխման իրենց ծրագրերը և ներկայացնել հանրության դատին:

«Բանակն իրականում» նախաձեռնությունն ակնկալում է խորհրդարանական մանդատների հավակնորդ քաղաքական ուժերի առաջարկությունները մասնավորապես հետևյալ խնդիրների առնչությամբ.

1. Ինչպիսի՞ սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը` զորակոչային, պայմանագրային, միլիցիոնային-աշխարհազորային կամ խառը.
ինչպե՞ս պետք է կազմակերպվի միլիցիոնային-աշխարհազորային համալրման համակարգը (եթե նման համակարգ ներդրվի):
ինչպիսի՞ն պետք է լինի կադրերի կրթության, ընտրազատման և առաջխաղացման համակարգը:
ինչպիսի՞ն պետք է լինի պահեստազորի համակարգը (կազմակերպաիրավական սկզբունքներ, կառուցվածք): Ի՟նչ սկզբունքներով պետք է կազմակերպվի ակտիվ պահեստազորը:

2. Ինչպիսի՞ կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը.

ինչպիսի՞ն պետք է լինի Զինված ուժերի կառավարման համակարգը (կառավարման հիմնական մարմիններ, դրանց ենթակարգությունը և լիազորագործառութային հարաբերակցությունը հատկապես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ միջև), մասնավորապես` ինչպես պետք է լուծվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարման մարմին լինելու, զորատեսակների հրամանատարություններն առանձնացնելու և կառավարման կենտրոնական մարմին ստեղծելու, պատերազմի ժամանակ նշանակվող Գլխավոր հրամանատարի լիազորություններն ու գործառույթները սահմանելու, պաշտպանության նախարարին Զինված ուժերի կառավարման համակարգից հանելու հարցերը:

ի՞նչ հիմնական սկզբունքերով պետք է կազմակերպվի զինվորական ծառայությունը:

3. Ի՞նչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար.
խախտված իրավունքների բողոքարկման ինչպիսի՟ մեխանիզմ և լծակներ պետք է ներդրվեն խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու համար:

4. Ինչպիսի՟ն պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգը (կզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):

5. Ինչպիսի՞ն պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման, հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում` թափանցիկության ապահովման տեսակետից (սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):

6. Որո՞նք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման պարամետրները:

7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ մարմինները՝ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը, Զինվորական դատախազությունը:

Խնդրում ենք ս.թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված Ձեր կուսակցության ներկայացուցիչներին անդրադառնալ նշված հարցերին իրենց հրապարակային ելույթներում, իսկ Ձեր կուսակցության պաշտոնական պատասխանն ու դիրքորոշումն ուղարկել «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությանը` նշված հասցեով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում