Sunday, 07 06 2026
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս

«Ժառանգության» թիրախը ՀՀԿ-ն է. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգությունը» լինելու է այն սակավ ուժերից մեկը, որը ցույց է տալու նախընտրական շրջանում կատարած իր բոլոր ծախսերը. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Բոլորն են տեսնում` քանի տեսահոլովակ ու ցուցապաստառներ ունենք: Եվ մենք էլ տեսնում ենք, թե որքան ունեն մյուս քաղաքական ուժերը»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե շարքային պատգամավորը, վարչապետն ու նախագահը ավելի համեստ կյանքով ապրեն, ՀՀ բյուջեն կկրկնապատկվի:

«Այստեղ կախարդական դրույթներ պետք չեն. պարզապես պարկեշտ կառավարում է անհրաժեշտ. ճարպը պետք է հանվի բյուջեից»,- ասաց նա:

Անդրադառնալով աճող արտագաղթի տեմպերին` Րաֆֆի
Հովհաննիսյանը նշեց, որ եթե 97 տարի առաջ մեր պատմական հայրենիքի մեծ մասը և ավելի քան 1,5 մլն բնակչություն կորցրել ենք թշնամու պատճառով, ապա վերջին 20 տարիներին 1 մլն քաղաքացու կորցրել ենք ոչ թե թշնամու, այլ մեր մեղքով:

Կուսակցության ղեկավարը նաև նշեց, որ «Ժառանգության» թիրախը ՀՀԿ-ն է: «Միաժամանակ, համաձայն չեմ Ստեփան Սաֆարյանի այն տեսակետին, թե ընտրությունների վերահսկման միասնական շտաբը Ռոբերտ Քոչարյանի շահերին սպասարկող կառույց է»,- ասաց նա:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին` Հովհաննիսյանը նշեց, որ եթե Թուրքիան այսուհետ ևս խոսի նախապայմանների լեզվով, Հայաստանը պետք է դուրս գա 20 տարվա զուսպ ու հավասարակշիռ քաղաքականությունից և իր պահանջները դնի այդ երկրի առջև:

Լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս կբացատրի ՀԱԿ ղեկավարի այն խոսքերը, որ ինքը հաճախ չի հասկանում «Ժառանգության» վարքագիծը, Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց պարզաբանումներ ստանալ հենց Լևոն Տեր-Պետրոսյանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում