Անհայտ անձինք Իսրայելում կողոպտել են Ֆրանսիայի դեսպան Քրիստոֆեր Բիգոյին: Ինչպես հաղորդում է իսրայելական NEWSru.co.il գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին։ Դիվանագետն արդեն հայց է ներկայացրել ոստիկանություն:
Բիգոն հայտնել է, որ Հրեական անապատում միայնակ զբոսնելիս իրեն երկու դիմակավոր մարդիկ են մոտեցել և պահանջել են իրենց տալ բջջային հեռախոսն ու դրամապանակը, իսկ հետո թաքնվել են:
Դիվանագետը ենթադրում է, որ հանցագործները զինված չեն եղել, բայց դա չի պնդում, քանի որ սպառնալիքից հետո անմիջապես կատարել է պահանջվածը, որպեսզի «ճակատագիրը փորձության չենթարկի»:
Բիգոյի խոսքերով՝ հանցագործները չգիտեին, որ ինքը Ֆրանսիայի դեսպանն է, և, ամենայն հավանականությամբ, իրեն սովորական զբոսաշրջիկի տեղ են դրել:











































