Ապրիլի 21-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շրջանային փողոցի թիվ 18 տան բակում գտնվող կոշիկի արտադրամասում:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.08-ին, մարվել` 13.31-ին:
Այրվել է Ս. Վարդանյանին պատկանող կոշիկի արտադրամասը` 40 քմ մակերեսով և 1 տոննա հումք (կոշիկի տակացու):









































