ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը կոչ է արել Դամասկոսին դադարեցնել ծանր տեխնիկա կիրառել երկրում բռնկված քաղաքացիական հակամարտության ընթացքում,- հաղորդում է Reuters-ը:
«Կառավարությունը, մասնավորապես, պետք է դադարեցնի ծանր հրազենի օգտագործումը և պետք է դուրս բերի նման հրազենն ու զինված խմբավորումները բնակելի շրջաններից՝ կարգավորման ծրագրով իր վրա վերցված պարտավորությունների շրջանակներում»,- ասել է Անանը:
Սիրիացի իրավապաշտպանները և արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս նշել են, որ չնայած հրադադարի ռեժիմին՝ Սիրիայի իշխանությունները շարունակում են ընդդիմության զինված խմբավորումների դեմ կիրառել ծանր հրազեն:
Քոֆի Անանը նաև կոչ է արել Բաշար Ալ-Ասադի կառավարական զորքերին և ընդդիմության զինված խմբավորումներին համագործակցել ՄԱԿ-ի դիտորդների առաքելության հետ:
Հիշեցնենք. ապրիլի 12-ից Սիրիայում ուժի մեջ է մտել Անանի ծրագրով նախատեսված հրադադարի ռեժիմը:









































