ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գերմանական Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերջնական նպատակն Իսրայելի ոչնչացումն է.
«Որևէ կասկած չկա, որ իրանական ռեժիմը նպատակ է դրել ոչնչացնել մեզ և ջանքեր է գործադրելու դրան հասնելու համար: Դեռևս լուրջ նշաններ չկան, որ Իրանը լրջորեն դիտարկում է իր միջուկային ծրագրի դադարեցման հնարավորությունը»:
Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային Իսրայելի պաշտպանունակության բարձրացման մեծացման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
Հիշեցնենք, որ մարտին Իսրայելն ու Գերմանիան պայմանավորվել են «Դելֆին» դասի սուզանավերի մատակարարման մասին:









































