Ադրբեջանական ANS PRESS-ին փոխանցմամբ`Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ իր ադրբեջանական այցի շրջանակներում Լիբերմանը հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների հարցը:







































