ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` ԵՄ-ի խորհուրդն իրանական նավթի ներկրման վրա լիակատար արգելք դնելու հարցը հետաձգել է մինչև մայիսի վերջը: Այս մասին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:
Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ Իրանի նկատմամբ նավթային բեռնարգելքի ներդրման վերջնական որոշումն ընդունվելու է այսօր՝ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն հունվարի 23-ին իրանական նավթի վրա բեռնարգելք էր դրել, որն ամբողջովին գործելու է հուլիսի 1-ից։









































