Մոսկվայի քաղաքապետարան է ուղարկվել «Միլիոնների երթ» անցկացնելու ընդդիմության հայտը: Այս մասին Interfax գործակալությանը հայտնել է «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը:
Ընդդիմադիրները նախատեսում են երթով անցնել քաղաքի կենտրոնական փողոցներով` այն ավարտելով Մանեժնայա հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքով: Ուդալցովն ասել է, որ իրենք պատրաստ են բանակցել իշխանությունների հետ, եթե վերջիններս մերժեն իրենց հայտը:









































