Սուդանի իշխանությունները հայտարարում են, որ Հարավային Սուդանի հետ վիճելի Հեգլիգ նավթավայրում ոչնչացվել են հարավային հարևանի 400 զինվորականներ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վերջին օրերի ընթացքում այս տարածքը վերածվել է պատերազմի իսկական դաշտի: Հայտնի է հարյուր-հազարավոր զոհերի մասին: Հարավային Սուդանի կողմից անկախություն ձեռք բերելուց հետո Հեգլիգը դարձել է Սուդանի հետ հակամարտության հիմնական թատերաբեմը:
Նախօրեին կրակի դադարեցման կոչով հանդես են եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:










































