Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, կիրակի օրը Եմենի տարբեր շրջաններում ոչնչացվել է «Ալ-Քաիդա» խմբավորման մոտ 20 գրոհային:
Ականատեսների վկայություններով` հարվածը հասցվել է Եմենի հարավում գտնվող Լոդեր քաղաքին, որտեղ թաքնվում էին գրոհայինները, հարվածել են նաև մի մեքենայի, որով նրանք տեղաշարժվել են: Այս պահին անհայտ է, թե ովքեր են իրականացրել այս օպերացիան` Եմենի ռազմական օդո՞ւժը, թե՞ ամերիկյան անօդաչու ինքնաթիռները:
Եմենի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ վերջին երեք օրերի ընթացքում կարողացել են ոչնչացնել 57 գրոհայինի:





































