2012թ. հուլիս ամսին ցանցահենների հարձակման հետևանքով ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ հնարավոր է չկարողնան օգտվել համացանցից, և նրանք այդ մասին նոււյնիսկ չգիտեն:
Daily mail-ը գրում է, որ խնդիրը սկսվել է այն ժամանակ, երբ միջազգային ցանցահենները օնլայն գովազդային սպամի միջոցով իրենց ձեռքն էին վերցնել ամբողջ աշխարհի վարակված համակարգիչների ղեկավարումը:
Ի պատասխան դրա` ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն ստեղծել էր անվտանգության ցանց` օգտագործելով կառավարական համակրգիչները, որպեսզի թույլ չտա, որ համացանցի խաթարում լինի: Բայց այդ համակարգը շուտով փակվելու է:
Հետախուզությունների դաշնային բյուրոն ներկայումս օգտատերերին կոչ է անում այցելել իրենց կայք և ստուգել, թե արդյոք նրանց համակարգիչը վարակվա՞ծ է, թե՞ ոչ: Կայքում նաև նշվում է, թե ինչպես է պետք լուծել խնդիրը: Հակառակ դեպքում հուլիսի 9-ից բոլոր վարակված համակարգիչների օգտատերերին չի թույլատրվի օգտվել համացանցից:









































