Բոլոր մարդկանց հետ պատահում է, որ երբ արձակուրդը շատ արագ է անցնում, հետո թվում է, թե շատ երկար է տևել: Գիտնականներն ասում են, որ դա պայմանավորված է նրանով, թե ինչպես են հիշողություններն ազդում ժամանակի վերաբերյալ մեր պատկերացումների վրա:
Երբ մենք ինչ-որ նոր բան են անում, ժամանակը չափազանց արագ է անցում, բայց հետո մնում են շատ հիշողություներ: Ամենօրյա կյանքից, սակայն, հիշողություններ, թվում է, շատ քիչ են մնում:
Հոգեբան Կլաուդիա Հեմոնդը սա կոչում է «արձակուրդի պարադոքս»: Նա Բրիտանիայի հոգեբանների միության համաժողովի ժամանակ ասել է, որ մեր կյանքն այնքան արագ է անցնում, որ օրվա ընթացքում միայն 6-9 գործողություն կարելի է հետագայում վերածել հիշողությունների:
Հեմոնդը, ում Time Warped գիրքը հրատարակվելու է եկող ամիս, ասում է, որ հիշողությունները կամ դրանց բացակայությունը նույնպես բացատրում են, թե ինչու է ժամանակը սկսում արագ անցնել, երբ մարդը սկսում է ծերանալ: Մեր հիշողությունները հիմնականում կապված են լինում 15-20 տարեկանն ընկած ժամանակահատվածի հետ, այնուհետև կյանքը հիմնականում գնում է սովորական հունով, և հետադարձ հայացք գցելով` հասկանում ես, որ հիշելու շատ բան չկա:
Հեմոնդն առաջարկումէ վերստեղծել «արձակուրդի պարադոսքը»: Այլ կերպ ասած` կյանքը դանդաղեցնելու համար հարկավոր է արագ շարժվել:
Հարկավոր է անընդհանտ գնալ ինչ-որ նոր տեղ, ժամանակն անցկացնել տարբեր մարդկանց հետ:







































