Սուդանը հետաքրքրված չէ Հարավային Սուդանի հետ նավթային հարցի շուրջ բանակցություններով և փակ կպահի տրանզիտային նավթամուղը հարևան երկրի համար: Այս մասին հայտարարել է Սուդանի նախագահ Օմար Բաշիրը: Նրա խոսքով` Խարթումը թույլ չի տա իր երկրի տարածքով իրականացնել Հարավային Սուդանի նավթի փոխադրում նույնիսկ եթե այդ երկիրը համաձայնի նավթի սպառման եկամտի 50%-ը տրամադրել, քանի որ նրանք «այդ գումարը կծախսեն Սուդանի ոչնչացման, Սուդանի տարածքում գործող հանցագործների ֆինանսավորման համար»:
Նախագահը նաև ընդգծել է, որ Հարավային Սուդանի հետ նավթի շուրջ բանակցությունների հարցը փակված է:
Ուրբաթ օրը հանդես գալով Խարթումում` Բաշիրը հայտարարել է, որ սուդանյան զորքերը նվաճել են Հեգլիգի նավթային արդյունահանումը, որի շուրջ վերջին շաբաթներին մեծանում էր լարվածությունը:










































