Monday, 22 06 2026
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

«Սարկոֆոբիա». Ինչո՞ւ ֆրանսիացիները չեն սիրում իրենց նախագահին

Եթե նախագահ Սարկոզին չանցնի երկրորդ փուլ, ինչպես նախօրեին կանխատեսել են փորձագետները, ապա գլխավոր պատճառը կլինի հայրենակիցների` զարմանալիորեն մեծ անձնական հակակրանքը:

2007 թ. սկսած, երբ Սարկոզին նախագահ ընտրվեց, դարձավ համընդհանուր ատելության և հարձակումների օբյեկտ: Եվ ինչպես երևում է` դա կապ չունի նրա վարած քաղաքականության հետ:

Սարկոզիին չեն սիրում ոչ թե նրա համար, թե ինչ է նա անում, այլ նրա համար, թե ինչպիսին է նա:

Հայտնի լրագրող Ժան-Սեբաստյան Ֆերժուն նշում է, որ Սարկոզիի հանդեպ վերաբերմունքը հասարակության մեջ արդյունավետ չէ, որովհետև հասարակությունը գոհ է նրա վարած քաղաքականությունից, բայց, այնուամենայնիվ, մտադիր չէ նրա օգտին քվեարկել:

Ֆերժուն բացատրել է այդ վերաբերմունքը այն հանգամանքով, որ Սարկոզին առաջին քաղաքական գործիչն է, որն առանց ամաչելու հայտարարել է իր պատկանելությունը աջերի ճամբարին:

«Սարկոֆոբիայի» երանգները հաղորդում են բուրժուական սրահները և սրճարանները, որտեղ նախագահի համար բացի «վուլգար», «փողի համար խելագարվող», «կիսառասիստ» և «վտանգավոր» տերմիններից, ուրիշ նկարագիր չեն գտնում:

Բացի դրանից` նախագահի և նրա մոդել կնոջ կենսակերպը հանգիստ չի տալիս Սարկոզիի քննադատներին: Հինգ տարի առաջ իր հաղթանակը նախագահական ընտրությոններում նա նշել է շքեղ ռեստորանում, որը ճակատագրական դարձավ նրա համար, որովհետև մնացած հինգ տարիներին նրան անընդհատ հիշեցնում են այդ մասին` մեղադրելով շքեղ կենսակերպ վարելու համար:

Ըստ փորձագետների` «սարկոֆոբիայի» հիմքերն ընկած են ազգային մշակույթի մեջ, քանի որ հասարակությունը դեռ հիացած է ձախերի շարժումով և գաղափարներով:

Գրող Անդրե Բերկոֆի կարծիքով` մարդիկ չեն սիրում Սարկոզիին ոչ թե շքեզ ռեստորանի համար, այլ նրա համար, որ նա «սխալ» նախագահ է:
«Երբ դ’Գոլը հիմնեց Հինգերորդ հանրապետությունը նրանից հետո բոլոր նախագահները շատ նման էին միապետների»,- ասում է գրողը,- «բայց ահա եկավ Սարկոզին և ասաց` ես չեմ ուզում արքա լինել, ես ուզում եմ քաղաքական գործիչ լինել»:

Ըստ վերը նշված մարդկանց կարծիքի` Սարկոզին արդեն պարտվել է ընտրություններում, և մեղավորը հասարակության մեջ տիրող «սարկոֆոբիան» է:

Սակայն Սորբոնի պրոֆեսոր, սոցիոլոգ Միշել Մաֆեսոլը խորհուրդ է տալիս չարագացնել իրադարձությունները, որովհետև, ըստ նրա, մտավորականության և հասարակ ժողովրդի կարծիքներն այլ են:

Հասարակ մարդկանց Սարկոզին ավելի հասկանալի և ընդունելի է, քան կարծում են շատերը: «Ահա թե ինչու եմ ես համարում, որ Սարկոզիի համար դեռ ամեն ինչ կորած չէ»,- ասում է պրոֆեսորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում