Ռուսաստանը և Չինաստանը սկսել են լայնածավալ ռազմածովային` «Ծովային համագործակցություն-2012» զինավարժությունը:
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն` զինավարժությունը տեղի կունենա ապրիլի 22-27-ը Դեղին ծովում:
Ռուսական կողմից զինավարժությանը մասնակցելու են մեծ հակասուզանավային նավեր` “Адмирал Трибуц”, “Маршал Шапошников” , “Адмирал Виноградов”, նաև` “Печенга” տանկերը, МБ-37, СБ-522 նավաքարշ շոգենավերը:
Նավերի շարքը գլխավորում է Խաղաղօվկիանոսյան ճակատի “Варяг” հրթիռային հածանավը:
Պաշտպանության նախարարության ներկայացմամբ` զինավարժությունների նպատակն է համագործակցել հակածովահենային և հակաահաբեկչական գործողությունների ոլորտում:











































