Իրանի բարձրաստիճան հրամանատարն ասել է, որ երկիրը վերափոխել է ամեիկյան անօդաչու լրտեսական սարքը, որը Թեհրանի զինված ուժերը կարողացել էին ձեռք բերել անցած տարի, և պատրաստվում է ստեղծել դրա կրկնօրինակը:
Associated press-ը հաղորդում է, որ Mehr լրատվական գործակալության հաղորդման համաձայն` գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհն այսօր ասել է, որ փորձագետները նաև վերականգնում են U.S. RQ-170-ի տվյալները:
ԱՄն պաշտոնյաները ընդունել էին, որ կորցրել են անօդաչու սարքը: Նրանք հայտնել էին, որ Իրանը հազիվ թե կարողանա դրանից ինչ-որ տեղեկություններ ստանալ, քանի որ այն այնպես է ծրագրավորված, որ հետախուզական տվյալները հասանելի չեն թշնամու տարածքում:












































