ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների թիվը 2009 թվականի համեմատ նվազել է: 2009 թվականին հղիության արհեստական ընդհատման է դիմել 13,797 կին, իսկ 2010-ին նրանց թիվը հասել է 12,295-ի: 2011 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն:
Եկեղեցին դեմ է աբորտներին: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեր Հարություն քահանան նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին դատապարտում է աբորտները. «Հղիության արհեստական ընդհատումը հավասարազոր է սպանության: Անմեղ էակին սպանելու փոխարեն մարդիկ պիտի գիտակցեն, որ երեխան Աստծո պարգև է»:
Համաձայն ՀՀ «Վերականգնողական առողջության և վերականգնողական իրավունքների վերաբերյալ» օրենքի` յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք: Մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Համաձայն այս օրենքի` հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ: Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:








































