BBC հեռուստաընկերությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Bee Gees խմբի երգիչ Ռոբին Գիբը արթնացել է կոմայից. նա մեկ շաբաթ առաջ կորցրել էր գիտակցությունը:
Ինչպես տեղեկացնում է The Jerusalem post-ը, Գիբը սկսել է ապաքինման նշաններ ցույց տալ՝ կարողացել է շարժել գլուխն ու հաղորդակցվել ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ 62-ամյա երգիչը կոմայի մեջ էր ընկել թոքաբորբի պատճառով և գտնվում էր Լոնդոնի կենտրոնական հիվանդանոցում: Նախկինում նա բուժվել է նաև քաղցկեղի դեմ:









































