Ռուսաստանի բնակիչը 5000 դոլար ընդհանուր արժողությամբ սև խավիարը կերել է ընդամենը 86 վայրկյանում: Սա աշխարհի բացարձակ ռեկորդ է` սահմանված ձկնկիթներն ուտելու արագության նոր մրցույթի շրջանակներում:
Որպես մրցանակ՝ 49-ամյա Ալեքսադր Լավրովը ստացել է 10 հազար ռուբլի (326 դոլար) և մեկ տուփ խավիար: Մրցույթին մասնակցել է 12 մարդ. նրանցից պահանջվում էր ուտել 500 գրամ ծովային դելիկատես: Այս մասին գրում է mignews.ru-ն:
Մրցույթն անցկացվել է մոսկովյան էլիտար ռեստորաններից մեկում: Ռեստորանի տնօրենի խոսքերով` Տեխասում հոթ-դոգեր և համբուրգերներ ուտելու մրցույթներ են անցկացվում, իսկ Մոսկվայում այսուհետ կանցկացվեն սև խավիար ուտելու ամենամյա մրցույթներ:
Գովազդային բնույթ կրող միջոցառման վրա ռեստորանի ղեկավարությունը 2 միլիոն ռուբլի է ծախսել (65.000 դոլար):









































