Ապրիլի 20-ին տեղի ունեցավ «Արարատ Սննդի Կոմբինատ»-ի բացման մեկ տարին: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ (Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Լիբանանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հնդկաստանի) ինչպես նաև հայ և օտարազգի գործարարներ:
Միջոցառման բացումը սկսվեց հայկական երգ երաժշտությամբ, ապա իր ողջույնի խոսքը ասաց «Արարատ Սննդի Կոմբինատ» -ի գլխավոր տնօրեն` Սարգիս Թարվերդյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց հյուրերին ներկայության համար և հավելեց. «Մենք այսօր տոնում ենք մեր գործարկման առաջին տարեդարձը: Ես ուզում եմ նշել, որ «Արարատը» միայն գործարան նախաձեռնություն չէ: Այս անունը՝ որպես ապրանքանիշ օգտագործելով՝ մեր նպատակն է եղել ստեղծել այնպիսի արտադրանք, որ հասնի միաջզգային ճանաչման: Ես կարող եմ ասել, որ այսօր մենք հասել ենք դրան, քանզի մեր որակը հիմնված է երեք բաղադրիչների վրա` բարձրակարգ տեխնոլոգիաներ, բարձրորակ հումք, բարձրակարգ կառավարում»:
Լրագրողների հետ զրույցում տնօրենը նշեց, որ ընկերությունը թևակոխել է երկրորդ գլխավոր փուլը, որի նպատակն է վաճառքի ճիշտ կազմակերպումը և ապրանքի ճիշտ ցուցադրումը գնորդին:
«Արարատ»-ի արտադրանքը արտահանվում է Ռոսաստան, Վրաստան,նաև Աբխազիա: Շուտով՝ մայիսին կթողարկվի մեր նոր տեսականին՝ «Արարատ նեկտարը»: Մեր արտադրանքը պատրաստվում ենք արտահանել Թուրքմենստան, Մերձբալթյան երկրներ, Ուկրաինա, ԱՄՆ, Ֆրանսիա:










































