«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումից առաջ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան հայտարարել է, որ ակումբը չի պաշտպանվելու այդ խաղում և հանդիպման մեկնարկից միայն գրոհի մասին է մտածելու:
«Խաղադաշտ դուրս կգան երկու մեծագույն ակումբներ: Հույս ունենք, որ հանդիպումը հիանալի կստացվի, և երկու ակումբների երկրպագուները գոհ կմնան խաղից: «Ռեալ»-ը չի պատրաստվում պաշտպանվել. մենք գրոհելու ենք, որպեսզի գոլ խփենք: Շատ կարևոր 3 միավոր կխաղարկվի, սակայն պետք չէ մոռանալ հաջորդ տուրերի հանդիպումների մասին», – ասել է Կարանկան:
Հիշեցնենք, որ 34-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը՝ իր ակտիվում ունենալով 85 միավոր: Կատալոնական ակումբը առաջատարին զիջում է 4 միավորով:








































