ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»:
Մինչդեռ, ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցում են Սյունիքի մեր աղբյուրները, Հանրապետական կուսակցության Սիսիանի թիվ 1 ենթաշտաբը ղեկավարում է թիվ 2 միջն. դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանը, թիվ 3 ենթաշտաբը` թիվ 5 միջն. դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը, իսկ Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ռեկտոր Արթուր Կոստանդյանը օրվա մեծ մասն անցկացնում է ՀՀԿ-ի շտաբում:











































