Համբուրգի դատարանը պարտավորեցրել է YouTube վիրդեոհոսթինգին ուշադիր հետևել հեղինակային իրավունքներին: Այդպիսով, դատարանը բավարարել է GEMA գերմանական կազմակերպության հայցը, որը Google-ի դուստր ընկերությանը մեղադրում էր 12 տեսանյութերի ցուցադրման ժամանակ հեղինակային իրավունքների խախտման մեջ:
Ինչպես հաղորդում է Deutche Welle-ն, դատարանն արգելել է YouTube-ին ցուցադրել դրանցից առնվազն 7-ը և եկել է այն եզրակացության, որ պորտալը ոչ միայն հարթակ է տրամադրում տեսանյութերի տեղադրման համար, այլև պատասխանատվություն է կրում իր օգտատերերի վարքի և հեղինակային իրավունքների խախտման համար: Բացի այդ, դատավորները պահանջել են YouTube-ից որոշակի ծրագրային ապահովում սահմանել, որը թույլ չի տա ռեսուրսում տեղադրել արտոնագրված տեսանյութեր:
Դատավճռի ընթերցումից հետո GEMA-ի վեբկայքը քիբերհարձակման է ենթարկվել, որի հետևանքով կաթվածահար է եղել նրա աշխատանքը: Ցանցի ակտիվիստները նման ձևով ամենայն հավանականությամբ վրեժ են լուծում հեղինակային իրավունքների պաշտպանության հանդեպ գործողությունների համար:









































