Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Ապրիլի 26-ին Սամվել Ֆարմանյանը կբանավիճի Վլադիմիր Կարապետյանի հետ

Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանն Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, թե պատրաստ է իր մրցակցի` Վլադիմիր Կարապետյանի հետ բանավեճին:

«Քարոզարշավն այսօր կիսվում է: Որպես պատգամավորության թեկնածու, ընդհանուր առմամբ գոհ եմ մինչ այս պահը Նոր Նորքի N 2 ընտրատարածքում քարոզարշավի ընթացքից: Շարունակում եմ հավատալ, որ քաղաքակիրթ ընտրապայքարի առումով մեր ընտրատարածքը կարող է լինել օրինակելիներից մեկը ողջ երկրում:

Ափսոսում եմ, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները միասին դիտելու՝ նախորդ շաբաթ արված իմ պարզ առաջարկը, մրցակցիս կողմից չընդունվեց՝ որպես հիմնավորում ներկայացնելով նախատեսված հեռուստաբանավեճի առավել անհրաժեշտությունը: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ պարոն Կարապետյանը ճիշտ չի ընկալել իմ առաջարկի իմաստը, որը գալիս էր ոչ թե փոխարինելու հեռուստատեսային եթերում բանավեճի գաղափարը (իմիջիայլոց, ես գրեթե ամեն օր այս կամ այն կերպ ստիպված կրկնում եմ, որ ԸՆԴՈւՆԵԼ եմ բանավեճի առաջարկը, և ինձ համար, իրոք, տարօրինակ է, որ պարոն Կարապետյանն ամեն օր հայտարարում է, թե ինքը սպասում է իմ արձագանքին), այլ փոխլրացնելու և հարստացնելու այն: Ինչպես երեկ՝ Հ2-ի եթերում, այնպես էլ այսօր կրկնեմ, որ ես տվել եմ իմ համաձայնությունը Արտակ Ալեքսանյանի առաջարկությանը՝ ապրիլի 26-ին, մրցակցիս հետ միասին, որպես թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ, հյուրընկալվելու «Արմնյուզի» ուղիղ եթերում:

Մինչ այդ, թեև Վ. Կարապետյանի կողմից ցայսօր դրսևորած խուսափողական կեցվածքին, իր ու իր նեղ թիմակիցների կողմից գործադրվող սև քարոզչությունն ու վիրավորական ակնարկները լավատեսության մեծ հիմքեր չեն տալիս: Ես, հավատարիմ քաղաքակիրթ և օրինակելի ընտրապայքար ծավալելու իմ առաջնային հանձնառությանը, մրցակից թեկնածուիս առաջարկում եմ՝ ապրիլի 24-ին միասին առաջնորդելու Նոր Նորք համայնքի մեր աջակիցների երթը Ծիծեռնակաբերդ՝ միասին խնկարկելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Վստահ եմ՝ մենք կարող ենք և նույնիսկ պարտավոր ենք վեր կանգնել պահի՝ թելադրող քաղաքական մշակույթի իներցիայից, դրսևորել պատասխանատվություն և ապացուցել, որ մենք տարբեր ենք…»,- գրել է Սամվել Ֆարմանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում