Ապրիլի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին, որ Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը և թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:
ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են նախօրեին Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացված խորհրդակցությունների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:








































