«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ «Բարգավաճ Հայաստանն» այցելել էր Վայոց ձոր: ԲՀԿ առաջնորդը, սակայն, մարզ դատարկ ձեռքով չէր գնացել, այլ 10 հատ տրակտոր էր տարել հետը: Բայց զավեշտալին այն է, որ Գագիկ Ծառուկյանը նվերը հանձնելուց հետո հայտարարել է, որ տրակտորներն ընտրությունների հետ որևէ կապ չունեն, որ ԲՀԿ-ն ավելի վաղ էր որոշել մարզերը համալրել անհրաժեշտ տեխնիկայով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մարզին հատկացված 10 տրակտորներից 4-ը բաժին է հասել Վայք քաղաքին, որտեղ ԲՀԿ առաջնորդի այցելության պահին բավական մարդաշատ է եղել: Նշենք, որ օրեր առաջ ԲՀԿ Վայքի գրասենյակում վայքեցիներին ցուցակագրել էին և ամեն ընտրողի խոստացել 25 կիլոգրամ ալյուր, որը, ի դեպ, դեռևս չեն բաժանել: Հավանաբար ալյուրը ստանալու ակնկալիքն է վայքեցիներին հրապարակ բերել»:











































