«Դաղստան» հանրապետական տեղեկատվական գործակալության գլխավոր հաշվապահ Ռամազան Նովրուզլիևին սպանել են ուրբաթ երեկոյան՝ Դերբենտում։ Այս մասին РИА Новости-ին հաղորդել է Դաղստանի իրավապահ մարմինների աղբյուրը:
«Ուրբաթ երեկոյան Դերբենտում «Խալալ» բանկետների սրահից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Դաղստան» հանրապետական տեղեկատվական գործակալության գլխավոր հաշվապահ Ռամազան Նովրուզլիևը: Նա հիվանդանոցում մահացել է: Միջադեպի հանգամանքները ճշտվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը:









































