Մոնտե Կարլոյի «Մասթերս-1000» շարքի թենիսի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում անակնկալ պարտություն կրեց Էնդի Մարեյը: Տոմաշ Բերդիխը 2 ժամ 50 րոպե տևած պայքարում կարողացավ կոտրել աշխարհի չորրորդ ռակետի դիմադրությունը:
Նովակ Ջոկովիչն առանց լուրջ դիմադրության հաղթահարեց քառորդ եզրափակիչ փուլի արգելքը: Սերբ թենիսիստը 6:2, 6:4 հաշվով հաղթեց Ռոբին Հասեին:
Ռաֆայել Նադալը 2 սեթում հաղթեց Ստանիսլավ Վավրինկային, իսկ Ժիլ Սիմոնը՝ Ժո-Վիլֆրիդ Ցոնգային:
Տոմաշ Բերդիխ – Էնդի Մարեյ՝ 6:7 (4:7), 2:6, 3:6,
Նովակ Ջոկովիչ – Ռոբին Հասե՝ 6:2, 6:4,
Ռաֆայել Նադալ – Ստանիսլավ Վավրինկա՝ 7:5, 6:4
Ժիլ Սիմոն – Ժո-Վիլֆրիդ Ցոնգա՝ 7:5, 6:4:
Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում կհանդիպեն Ջոկովիչն ու Բերդիխը, Նադալն ու Սիմոնը: