Այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 8 մլրդ 465 մլն դրամ, բավարարվել և վճարվել է 2 մլրդ 188.5 մլն դրամ, բավարարվել, սակայն դեռևս չի վճարվել 174.4 մլն դրամ: Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի այսօր հրապարակած վիճակագրական հաշվետվության համաձայն՝ պայմանագրերի ընդհատման արդյունքում վերադարձվել կամ ենթակա է վերադարձման 94.4 մլն դրամ: Այսինքն, ԱՊՊԱ–ի զուտ եկամուտը ներկայում մոտ 6 մլրդ 7.7 մլն դրամ է:
2012 թ. մարտի արդյունքներով՝ ԱՊՊԱ պայմանագիր առկա է գործող 333,664 տրանսպորտային միջոցի հանդեպ։ Հատուցում ստանալու համար ներկայացվել է 11,409 դիմում, որից մերժվել է 194-ը:
Ոլորտում գերիշխող ապահովագրողը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը՝ 107,495 պայմանագիր կամ 32.2 %, նրան հետևում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 53,880 պայմանագիր կամ 16.2 %, և «ՌԵՍՈ»-ն՝ 50,023 պայմանագիր կամ 15 %:









































