Մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Ջորջ Զիմերմանը մեղավոր էր ճանաչվել Ֆլորիդայում 17-ամյա սևամորթ տղային սպանելու մեջ, դատավորն այսօր նաև հայտնել է, որ նա Թրեյվոն Մարթինի ընտանիքի հետ հաղորդակցվելու կամ որևէ կապ ունենալու իրավունք չունի:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել փետրվարին: Զիմերմանը, սակայն, դատալսման ընթացքում, դիմելով Մարթինի ծնողներին, ասել է, որ ցավում է երեխայի կորստի համար:
People-ը գրում է, որ դատավորը նաև հրամայել է հետևել Զիմերմանի յուրաքանչյուր քայլին, իսկ Զիմերմանը պարտավորվել է հաճախակի հանդիպել ոստիկանության հետ:










































