Մոտ մեկ դար տևած որոնումներից հետո հայտնաբերվել են եգիպտական Book of the Dead գրքի վերջին էջերը։ Գիրքը, որը գրվել է եգիպտացի քահանա Ամենհոտեպի կողմից, համարվում է կախարդական: Էջերը հայտնաբերվել են Քուինսլենդի թանգարանում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Բրիտանական թանգարանի ներկայացուցիչ Ջոն Թեյլորն ասում է, որ իրեն ապշեցրել է 100 էջերի հայտնաբերումը:
Գրքի էջերը որոնում էին ողջ աշխարհով մեկ: Հաղորդվում է, որ գիրքը պարունակում է խորհուրդներ, «կախարդանքներ» այն մասին, թե ինչպես կարելի է ոգիների հետ շփվել կյանքից հետո:











































