Asekose.am-ի փոխանցմամբ Ստավրոպոլի Բուդենովսկյան մարզում տեղի բնակիչ՝ ազգությամբ հայ 24-ամյա Վլադիմիր Սարգսյանը խոստովանել է, որ բռնաբարել և սպանել է խորթ մորը:
Վերջինիս հետ տանը մենակ մնալով՝ նա մետաղյա խողովակով երկու հարված է հասցրել տուժածի գլխին, ինչից հետո կինը կորցրել է գիտակցությունը:
Հետո Սարգսյանը խորթ մորը մոտեցրել է մահճակալին, բռնաբարել նրան և խեղդել սինթետիկ լարով:
Հանցագործը փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները, սակայն բժշկական միջամտության շնորհիվ նա ողջ է մնացել:
Դատարանը Վլադիմիր Սարգսյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման: