Վիքիպեդիայի հոդվածներում փոփոխություններ կատարող համացանցի օգտատերերից մեկը դարձել է առաջին մարդը, ով օնլայն հանրագիտարանում խմբագրել է մեկ միլիոն հոդվածներ:
Daily Mail-ը գրում է, որ նա սկսել է 2005 թվականից և օրական կատարել է 385 խմբագրություն:
ԱՄՆ-ում ապրող 30-ամյա Ջասթին Նեփը խմբագրել է հոդվածներ՝ քաղաքականության, փիլիսոփայության և փոփ մշակույթի մասին: Նեփն ասել է, որ նման բան ինքն արել է այն պատճառով, որ հանկարծ դարձել է գործազուրկ
Նեփը փիլիսոփայական ու քաղաքագիտական կրթություն ունի։
Նախկինում օնլայն հանրագիտարանը կարող էին խմբագրել բոլորը, սակայն այժմ այն ունի 90000 կամավոր խմբագիրներ, ովքեր պատասխանատու են իրենց կատարած փոփոխությունների համար:









































