ՀՀ ԱԻՆ–ն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այցով գտնվում էր Արագածոտնի մարզում։
Այցի ընթացքում ԱԻ նախարարը եղել է ԱԻՆ մի շարք ծառայությունների մարզային ստորաբաժանումներում` Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներ, մարզային փրկարարական վարչություն և ջոկատ, Հայպետհիդրոմետի դիտակետեր և օդերևութաբանական կայան, Ապարանի ջրամբար:
Արմեն Երիցյանը տեղում ծանոթացել է մարզային ստորաբաժանումների առկա խնդիրներին ու աշխատանքային պայմաններին։
Ծառայությունների ղեկավարներին հանձնարարվել է խստացնել անձնակազմի կարգապահությունը, իրականացնել տարածքների ու գույքի ամբողջական հաշվառում, կարգի բերել տարածքները ու բարեկարգել ստորաբաժանումների շենքային պայմանները:
Նախարարը հանձնարարել է կատարել ուսումնասիրություններ` եղած տարածքների նպատակային օգտագործման, վերանորոգման ու կառուցապատման վերաբերյալ:









































