Բրիտանացի մի քանի խորհրդարանականներ կառավարությանը հարցում են ուղարկել` խնդրելով պարզել Չինաստանում սպանված գործարար Նիլ Հեյվուդի հարաբերությունները MI6 հետախուզական ծառայության հետ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Հրատարակության տվյալով` խորհրդարանականների մոտ համապատասխան կասկած է առաջացել այն բանից հետո, երբ ծանոթացել են Հեյվուդի գործունեության բնույթի հետ:
Չինաստանում նա օգնում էր համագործակցություն ծավալել բրիտանական ու չինական ընկերությունների միջև, աշխատել է բրիտանական հետախուզության նախկին երկու աշխատակցի պատկանող խորհրդատվական ընկերությունում, խորհուրդներով օգնել է Aston Martin ընկերությանը:
Բացի այդ՝ նա ծանոթությունների լայն շրջանակ է ունեցել ՉԺՀ-ի գործնական ու քաղաքական էլիտայում, ներառյալ երկրի առևտրի նախկին նախարար Բո Սիլայի հետ, որին շատերը համարում էին երկրի ապագա առաջնորդ:
Ինչպես գրում է հրատարակությունը, իր աղբյուրները պնդում են, որ Հեյվուդը եղել է բրիտանական հետախուզության աշխատակից, սակայն կարևոր տեղեկություններ է տրամադրել MI6-ին «մի բաժակ սուրճի ժամանակ»:
Համաձայն չինական տվյալների` բրիտանացու մահվան մեջ մեղադրվում է Բո Սիլայի կինը` Գու Կայլայը, որն իբր նրան թունավորել է ցիանիդով:
Հետաքննության համաձայն` նա օգնել է Սիլայի կնոջը երկրից դուրս բերել ավելի քան մեկ միլիարդից ավելի դոլար, սակայն միջնորդավճարի համար պահանջել է մեծ գումար, ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ:
Հիշեցնենք, որ ավելի քան 10 տարի Չինաստանում բնակվող Հեյվուդը սպանված էր հայտնաբերվել 2011թ. նոյեմբերին:











































