Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է առաջիկա 10 տարիներին էներգետիկ ոլորտում ներդնել մոտ 100 միլիարդ դոլար:
Էրդողանի խոսքերով՝ տվյալ հարցում Թուրքիայի գլխավոր նպատակը մասնավոր սեկտորից ներդրումների ներգրավումն է: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան աջակցում է Nabucco գազատարի նախագծի կամ «Հարավային գազային միջանցքի» այլ նախագծերի շուտափույթ իրագործմանը, ինչը կամրապնդի երկրի դերը:











































