Friday, 12 06 2026
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային

Առաջարկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից առաջարկ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ.Մուկուչյանին, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի պարոն Մուկուչյան,

Հաշվի առնելով ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները հնարավորինս առանց ընտրախախտումների և ընտրակեղծիքների անցկացնելու հրամայականը, իշխանությունների հայտնած բազմաթիվ խոստումներն ու մտադրությունները՝ ընտրությունները ազատ և արդար անցակացնելու մասին, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական ընդգրկուն և հուսալի վերահսկողության կարիքը,

Առաջարկում եմ.
Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում և ընտրատարածքային հանձնաժողովները կահավորել 3-5 տեսախցիկներով՝ յուրաքանչյուրը:

Այդ տեսախցիկները տեղավորել այնպես, որ պատկերներն ընդգրկեն քվեարկության սրահն ընդհանուր պլանով՝ ներառյալ քվեատուփը, հանձնաժողովի տեղադրությունը, քվեախցերը՝ առանց քվեարկողների անձերի և քվեարկության բովանդակության նույնականացման հնարավորության:

Տեսաձայնագրել բոլոր ընտրատեղամասերում ընթացող գործընթացները, մայիսի 5-ի առավոտյան ժամը 10:00-ից, մինչև մայիսի 7-ի ժամը 10:00-ն:

Այդ տեսախցիկների բոլոր տեսաձայնային ազդանշանները հեռարձակել ինտերնետ, կապեր և հասցեներ տալով ԿԸՀ կայքէջում:

Այդ տեսաձայնագրությունները պահել ԿԸ Հանձնաժողովում, որպես իր տնօրինման տակ գտնվող՝ «ՀՀ Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված և գաղտնիք չպարունակող տեղեկություններ:

Այս միջոցառումը թույլ կտա էապես բարելավել ընտրողների և չընտրողների վստահությունը քվեարկության գործընթացի նկատմամբ, կխթանի մարդկանց հավատը սեփական քվեի հանդեպ, կխնայի բազմաթիվ ջանքեր՝ ընտրությունները ֆիզիկապես վերահսկելու ուղղությամբ, կնվազեցնի, եթե ամբողջությամբ չվերացնի, ընտրատեղամասերում հնարավոր խախտումները, կեղծիքներն ու հացագործությունները:

Պարոն Մուկուչյան, պարտավոր եմ տեղեկացնել Ձեզ, որ այս նույն առաջարկը, ի թիվս այլոց, ես ներկայացրել եմ նաև 2010 թվի աշնանը՝ ՀՀ ԱԺ այն աշխատանքային խմբին, որ մշակում էր նոր ընտրական օրենսգիրքը (խմբի ղեկավար Դավիթ Հարությունյան): Առաջարկս մերժվել է այն պատճառաբանու-թյամբ, թե տեղամասերում տեսաձայնագրություններ իրականացնելու լիակատար հնարավորություն ունեն լրագրողները, դիտորդները և վստահված անձինք, թեկուզ՝ օրուգիշեր: Չբացառելով այդ հնարավորությունը, վստահ եմ, որ առաջարկս չի հասկացվել ըստ էության. ես առաջարկել եմ և առաջարկում եմ ոչ թե լրագրողներին, վստահված անձանց ու դիտորդներին այդ հնարավորությունը տալ, այլ՝ իշխանության կողմից դրական պարտավորություն ստանձել այդ անելու, անկախ այն հանգամանքից, որևէ մեկը քաղաքացիական հասարակությունից կամ վստահված անձանցից կկամենա ինքնուրույն նկարահանումներ անել, թե ոչ:

Լավ հասկանալով, որ ընտրությունները միայն քվեարկությունը չէ, հիմա ես դիմում եմ Ձեզ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, խնդրելով Ձեր իրավասությունների շրջանակներում, որպես ընտրությունների իրականաց-ման գործադիր մարմին, ներմուծել այդ վերահսկողական գործիքը, որ նկարագրեցի վերևում, ինչպես այդ արեցին, օրինակ Ռուսաստանում: Վստահեցնում եմ, որ հանրությունը և պատմությունը սխրանք կգնահատի ձեր դրական որոշումը:

Միաժամանակ, երաշխավորում եմ իմ, մեր կազմակերպության, իմ բազմաթիվ ընկերների և մեր համախոհ գործընկերների ջանքերի ակտիվ ներդրումը տեխնիկական աջակցության հարցում. Հայաստանում այդ համակարգի ներդրման համար կա ե՛ւ մասնագիտական, ե՛ւ տեխնիկական որակյալ բազա: Պետական բյուջեից միջոցների սղության դեպքում (մոտավոր հաշվումներով, խոսքը առավելագույնը 1-2 մլն դոլարի մասին է), մեր ջանքերը կներդնենք միջոցների հայթայթման և ԿԸՀ-ին անհատույց նվիրաբերելու մասին:

Հարգանոք՝ Լևոն Բարսեղյան

ՀԳ. Հայաստանից բացակայելու պատճառով նամակս ուղարկում եմ էլեկտրոնային ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում