Sky Sport Italia-ի տեղեկացմամբ` հարձակվողական ոճի սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը նոր պայմանագիր է ստորագրել «Նապոլի»-ի ղեկավարության հետ:
Ըստ պարբերականի` կիսապաշտպանն իր` ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2016 թվականի հունիս: Նշենք, սակայն, որ ո´չ ակումբի , ո´չ էլ Համշիկի ներկայացուցիչները դեռևս չեն հաստատել շրջանառվող տեղեկությունները:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի շրջանակներում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղինակ:









































