Երկրագնդում ամենաջրազուրկը համարվող Աֆրիկա մայրցամաքի տակ բրիտանացի գիտնականները գրունտային ջրեր են հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով British Geological Survey-ի և Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցներին, Աֆրիկայի տակ հայտնաբերված ջրի պաշարները 100 անգամ գերազանցում են ցամաքի ջրերին:
Սակայն, հետազոտողների խոսքերով, առանց գրունտային ջրերի գտնվելու կոնկրետ վայրը և գոյության պայմաններն իմանալու՝ հորատումը չի կարող արդյունավետ միջոց լինել հայտնաբերված ջուրը ստանալու համար:
Այս պահին Աֆրիկայի բնակիչների մեծամասնությունը տառապում է խմելու ջրի պակասից, իսկ Աֆրիկայի հողերի միայն 5%-ն է ոռոգվում:









































